Ֆարհադ Մամեդով. «Բանակցային գործընթացի լճացումը կբերի հերթական էսկալացիայի»

irevanaz.comՌազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի Կովկասի հարցով փորձագետ Կոնստանտին Տասիցի՝ «Rethinking Russia» միջազգային վերլուծական կենտրոնի կայքում հրապարակված հոդվածում ներկայացվել է նաև Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (ՌՀԿ) տնօրեն Ֆարհադ Մամեդովի կարծիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ  ստեղծված իրավիճակի ապագա զարգացումների մասին:

Ֆարհադ Մամեդովը դրական է գնահատել Բաքվի և Երևանի միջև բարձր մակարդակով բանակցությունների վերսկսումը՝

«Ցավոք, 2016 թվականի ամառվանից որոշ համանախագահներ սուրբ մանտրայի նման շարունակեցին կրկնել այսպես կոչված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին հայկական թեզերը», - նշում է Մամեդովը:   

Նա համարում է, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև անցկացված հանդիպումները հիմք են տալիս ենթադրելու, որ 2018 թվականին կարող է հնարավորություն ստեղծվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կետերի իրականացման համար: Սակայն, նա չի բացառում, որ Բանակցային գործընթացի լճացումը կբերի հերթական էսկալացիայի, որի հետևանքները շատ ավելի լուրջ կլինեն, քան 2016-ին: 



Читайте также

Оставить комментарий