Նա իր ստեղծագործությամբ պայքարում է հայկական կեղծարարության դեմ

irevanaz.comԱդրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտում նշվել է ականավոր գիտնական, հայագետ Իսրաֆիլ Մամեդովի 90-ամյա հոբելյանը: Նա «Իրևանի խանություն. Ռուսաստանի կողմից օկուպացումն ու հայերի տեղափոխումը Հյուսիսային Ադրբեջան» գրքի համահեղինակներից է և այս աշխատանքի համար երկրի ղեկավարի կարգադրությամբ պարգևատրվել է պետական մրցանակով: Միջոցառման մասնակիցները խոսել են Իսրաֆիլ Մամեդովի ստեղծագործական գործունեության մասին:
«Իսրաֆիլ Մամեդովը՝ որպես Ադրբեջանի քաղաքացի և մտավորական, հանդիսանում է հայկական ֆաշիզմի դեմ պայքարի խորհրդանիշ: Նա շուրջ 30 գիտական աշխատությունների հեղինակ է: Իսրաֆիլ Մամեդովի աշխատությունները բացահայտում են հայկական կեղծիքը»,-ասել է ԱՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն Ջաբի Բահրամովը:
Իսրաֆիլ Մամեդովը իր աշխատանքներով հայկական կեղծարարության դեմ պայքարում էր դեռ Հայաստանում ապրած ժամանակ: 1990 թվականին Հայաստանը լքելիս նա իր հետ բերեց Ադրբեջանի մասին բազմաթիվ պատմական փաստաթղթեր: Ադրբեջանի պետական ռադիոյով հնչեցվել է Իսրաֆիլ Մամեդովի շուրջ 1500 ադրբեջաներեն, և 2680 հայերեն վերլուծական հոդվածները: Պատմաբանը նշում է, որ քանի դեռ ադրբեջանական հողերը գտնվում են հայկական օկուպացիայի տակ, նա չի դադարեցնելու իր պայքարը:
«Ղարաբաղը ադրբեջանական ժողովրդի մեջքին խփված  թունավոր դաշույն է:  Այդ դաշույնը հանելը բոլոր ադրբեջանցիների համար պետք է լինի թիվ 1 խնդիր:  Ամենամեծ ցանկությունս այն է, որ Ադրբեջանը վերադարձնի իր բոլոր հողերը, Խանքենդին և Իրեվանը»,-ասել է հայագետ, պատմաբան Իսրաֆիլ Մամեդովը:
Իսրաֆիլ Մամեդովը, որին գործընկերները կոչում են «շարժվող արխիվ», ծնվել է 1927 թվականին՝ Զանգեզուրի մարզի Մեհրիի շրջանում: Այնտեղ նա աշխատել է շրջանային թերթում, և ռադիոյում՝ որպես հաղորդավար: 1955-1990 թվականներին աշխատել է «Sovet Ermənistanı» թերթում, թերթի վերջին գլխավոր խմբագիրն է:  Իսրաֆիլ Մամեդովը ադրբեջանցիների ցեղասպանության վերաբերյալ Ադրբեջանում և Թուրքիայում նկարահանված 12 վավերագրական ֆիլմի գլխավոր խորհրդատուն է եղել:



Читайте также

Оставить комментарий