Բագրատ Ասատրյան. «Ջիպերով գեներալները պետք է շրջանառությունից դուրս գան»

irevanaz.comՔառօրյա պատերազմից հետո Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ պաշտոնանկ արվեցին՝ ըստ երևույթին աշխատանքը ոչ պատշաճ կատարելու պատճառով:
Սա ավելի շուտ քավության նոխազ դարձնել է, խնդիրը համակարգային է: Այս համակարգը լավը չէ, հոգնած, ձանձրացած է: Մարդիկ իսկապես հոգնել են, ու նայելով նրանց դեմքին՝ տեսնում ես, որ դժկամությամբ են իրենց պարտականությունները կատարում. հավասարապես բոլորին է վերաբերում:
Ռազմական կառույցների հետ շատ քիչ առնչություն ունեմ, բայց ամեն անգամ տեսնում եմ գեներալիտետի հղփացած վիճակը, որն ուղղակի անտանելի է: Ու բոլորս գիտենք՝ դա սիմվոլիկ զինվորի բերանի հացն է, զինվորի ապահովությունն է. բոլորս հասկանում ենք՝ վերից վար կոռումպացված է, ինչպես ամբողջ մեր համակարգն է:
20-22 տարի մենք շանս ունեինք ինչ-որ խնդիրներ լուծելու, ակնհայտ է, որ չենք արել: Իհարկե, ամեն ինչ իդեալական չէր լինելու, դա 94-96թթ. արդեն հասկանալի էր, բայց եկեք հասկանանք մի պարզ ճշմարտություն՝ այդ սերունդը շատ մեծ ջանք դրեց և ունեցանք հաջողություններ: Դրանք ամբողջական չէին, բայց ամրագրվեցին: Համարում եմ, որ զինադադարը եղել է իմ սերնդի մեծագույն նվաճումը, որին պետք է հաջորդեր տնտեսական ակտիվ առաջխաղացումը: Մենք ակտիվ ենք եղել, մեր պատկերացումները մեր ապագայի մասին որակապես տարբեր էին: Մենք մտածում էինք, որ եկել է խաղաղությունը, պետք է այնպես անենք, որ ստեղծագործ հայ ժողովուրդը ստեղծի, արարի, զարգացնի: Իհարկե, շատ խնդիրներ կային, և ինչ-որ խնդիրներ լուծվում էին:
Սակայն վերջին 10-15 տարիների ընթացքում որևէ խնդիր չդրվեց: Մենք ունեցանք տնտեսական վերելքի շրջան, բայց դա փոխանակ ուղղվեր որակական տեղաշարժերի, կոռուպցիոն ուղիով գնաց: Ինչ-որ պաշտոնյաներ սկսեցին ուղղակի կեղեքել, կյանքի նորմ դարձրեցին կոռուպցիան: Համակերպվեցին նրա հետ, որ պաշտոնյաները պետք է անձնական բիզնեսներ զարգացնեն, մինչդեռ դա բոլորիցս էին տանում: Երկնիշ տնտեսական աճը ոչ թե այդ սերնդի պաշտոնյաների գործունեության հաջողությունն էր, այլ նախորդ սերնդի ներդրման հետևանքն էր, նախկինում արված բարեփոխումների, զինադադարի, դա մեր հասարակության նվաճումն էր: Բայց ինչ-որ մարդիկ որոշեցին ի շահս իրենց օգտագործել: Դրանից հետո եկավ ինչ-որ հանգստության փուլ. ակնհայտ կոռուպցիան իր տեղը զիջեց, հավանաբար հնարավորությունների բացակայության պարագայում, բայց կյանքի նորմ է դարձել, որ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է մեծահարուստներ լինեն: Մոդելն էր էդպիսին: Այդ մոդելն արդեն իրեն սպառել է: Ընդ որում՝ վաղուց էինք խոսում այդ մասին, ուղղակի նախկինում, որ ասում էինք, այդքան սուր չէր ընդունվում: Իբրև մարդ, իբրև քաղաքացի շատ դժվար է մատնանշել ամենաթույլ տեղը, որն է՝ ռազմաճակատը, որ սա կարող է այսպիսի հետևանքների բերել, վտանգավոր թեմա է:



Читайте также

Оставить комментарий