Հայ ժողովրդի ողբերգության պատճառը

irevanaz.comՀայաստանը, որպես Հարավային Կովկասում Ռուսաստանի ֆորպոստ, ինչպես և ակնկալվում էր, լիովին աջակցեց իր տիրոջ՝ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կիրառելու որոշմանը: Հայաստանը հետխորհրդային տարածաշրջանի միակ երկիրն է, որը ոչ միայն չթաքցրեց ռուս-թուրքական հարաբերությունների սրացման հետ կապված ուրախությունը, այլև փորձեց ինչ որ օգուտ քաղել ստեղծված իրավիճակից: Սակայն գործնականում պարզվեց, որ չքավոր և դատարկված Հայաստանը Ռուսաստանին առաջարկելու բան չունի, իսկ Թուրքիայից ինչ որ բան կորզելու երազանքը դատապարտված է ձախողման: Սակայն, այնուամենայնիվ, Անկարան կարող է ինչ որ բան վերադարձնել. Հայաստանի 100 հազար քաղաքացիների, որոնք իրենց ընտանիքի անդամներին սովամահությունից փրկելու համար ստիպված են լքել իրենց հայրենիքը, որը ղարաբաղյան կլինի կողմից հասցվել է կործանման: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Թուրքիայում աշխատող Հայաստանի քաղաքացիների վտարումը: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը lragir.am էլեկտրոնային պարբերականին տված հարցազրույցում ասել է. «Կարծում եմ, որ արհեստականորեն հայ ժողովուրդը ներքաշվում է ռուս-թուրքական խնդիրների մեջ։ Բանն այն է, որ խնդիրները, որոնք այսօր կան Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ոչ մի առնչություն չունեն հայ ժողովրդի հետ։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը պետք է ներքաշի այլ երկրների, որոնք նույնպես խնդիրներ ունեն Թուրքիայի հետ։ Քանի որ Թուրքիան իրոք լուրջ երկիր է, Ռուսաստանը չի ուզում միայնակ գործել: Դա է պատճառը, որ հիմա նրանք փորձում են հայ ժողովրդին ներքաշել իրենց խնդիրների մեջ, ինչպես դա կատարվեց 19-րդ և 20-րդ դարերում»: Քաղաքագետի խոսքով, հայ ժողովրդի ողբերգության պատճառներից մեկը այն էր, որ երբ Ռուսաստանը եկավ Հարավային Կովկասի տարածաշրջան, հայերի զգալի մասն անցան ռուսների կողմը։ Ստեփան Գրիգորյանը կարծում է՝ քանի որ Ռուսաստանի ռեսուրսները սահմանափակ են, ապա նրանք երկար չեն մնա այդ բարդ տարածաշրջանում: Ռուսները կռմբակոծեն ու կհեռանան, իսկ հայերի համար նոր խնդիրներ կսկսվեն»: 
Կարծում ենք, որ պարոն Գրիգորյանը հստակ պատկերացնում է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը հայերի համար: Սակայն Հայաստանում իշխող ղարաբաղյան կլանը կարծես չի կիսում նրա անհանգստությունը:



Читайте также

Оставить комментарий