Ռասիմ Մուսաբեկով. «Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը Ռուսաստանի գործընկերն է, ոչ թե «Ֆորպոստը»

irevanaz.comՇախմատի աշխարհի նախկին չեմպիոն և նախկին Բաքվեցի Գարրի Գասպարովը «Ապաստրոֆ» հրատարակությանը տված հարցազրույցում չկարողացավ իրեն զսպել Ադրբեջանի հասցեին «խայթոցներից» ասելով, որ «... դատելով ամեն ինչից, Ալիևը նահանջելով Պուտինի առջև՝ հանգել է նրան, որ եթե Արևմուտքը պատրաստ չէ պաշտպանել Ուկրանիային, ապա նրա մասին կմոռանան առավել ևս:
Փաստորեն տվյալ պահին Պուտինը այնտեղ հասել է իր նպատակներին՝ առանց որևէ ռազմական ուժի»։
Այդ մասին գրել է Միլլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը։
Նրա խոսքով, Կասպարովի բարձրագույն շախմատային մակարդակը ոչ ոք չի վիճարկում, բայց դատելով քաղաքականության և միջազգային հարաբերությունների մասին նրա այս և այլ արտահայտություններից՝ տվյալ ոլորտում նա մնացել է երկրորդական կարգայինի մակարդակին։
Չէ որ, երբ հաստատում ես ինչ որ բան, ապա բարի եղիր հիմնավորել այն։ Միթե՞ Բաքուն  Պուտինին հաճոյանալու համար անդամակցվել է ռուսամետ ԵԱՏՄ-ին  և ՀԱՊԿ-ին։ Միթե՞ մենք ռուսական ռազմաբազաներ ենք տեղակայել մեզ մոտ։ Միթե՞ Ռուսաստանին հաճոյանալու համար, հրաժարվել ենք մեր գազային նախագծերից։ Միթե՞ պետությունների տարածքային ամբողջականության հարցում փոխել ենք մեր սկզբունքային դիրքորոշումը և ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ պաշտպանել ենք Ռուսաստանին (ինչպես դա արել է Հայաստանը), այլ ոչ թե Ուկրանիային։
Եթե Կասպարովը Ալիևի՝ Պուտինի առջև նահանջելու հարցում ի նկատի ունի՝ Եվրամիության հետ ասսոցիացիատիվ համաձայնագրից հրաժարվելը, ապա այդ որոշումը մեր կողմից ընդունվել է ինքնուրույն՝ դեռ այդ հարցի առումով Հայաստանի և Ուկրանիայի «երերումից» առաջ։ Բրյուսելի հետ պայմանագիրը Ադրբեջանին ոչինչ չի տվել, ոչ անվտանգության ամրապնդման, ոչ էլ զուտ տնեսական առումով, միայն ավելացրել է  աշխարհաքաղաքական ռիսկերը։ Բաքուն՝ Վաշինգտոնի և Բրյուսելի հրամանով չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, չի սկսել Կիևում նոր ղեկավարներին հաճոյանալու համար  փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Սակայն Ուկրանիան իրավունք չունի մեզնից ավելին պահանջել, նա ինքը ի՞նչ է արել Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի նմանօրինակ իրավիճակում։ Միջազգային հարաբերություններում սիմետրիկության սկզբունքը ոչ ոք չեղյալ չի հայտարարել։
Այնպես որ, Գարի Կիմովիչ՝ պետք չէ ստվեր գցել ցանկապատի վրա, և անհիմն քննարկել Ադրբեջանի մասին։



Читайте также

Оставить комментарий