Ժամանակը աշխատում է մեր ժողովուրդների դեմ:

irevanaz.comՊաշտոնական այցով Երևան ժամանած Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բարդիմուհամմեդովի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում բարձրացվել է ղարաբաղյան հակամարտության թեման։ «Զրույցի ընթացքում ես հերթական անգամ ներկայացրեցի իմ սկզբունքային դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման կապակցությամբ. հարցը պետք է լուծվի բացարձակապես խաղաղ ճանապարհով, համաձայն միջազգային իրավունքի նորմերի»,- ընդգծել է Հայաստանի նախագահը:
Ադրբեջանում Հայաստանի ղեկավարի այդ հայտարարությունները ընկալվեցին որպես բանավոր լարախաղացություն։ Որպես փաստարկ՝ պաշտոնական Բաքուն կարող է ներկայացնել այն փաստը, որ մինչ հիմա աշխարհի ոչ մի պետություն չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն այն դեպքում, երբ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը և նրան հարակից յոթ շրջանները, որոնք այժմ գտնվում են Հայաստանի օկուպացման տակ, ճանաչվել են ողջ աշխարհի կողմից։ Բացի այդ, առկա է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևերը, որոնք հաստատում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:
Այնպես, որ պաշտոնական Երևանի ցանկացած խոսքին Ադրբեջանը հեշտությամբ հակադրում է կոնկրետ փաստեր և փաստաթղթեր, որոնք ավելի են ամրապնդում Բաքվի դիրքորոշումը։ Սակայն մեր այսօրվա խոսակցության հիմնական էությունը դա չէ։ Հայտարարությունների փոխանակումը կարող է անվերջ շարունակվել: Իսկ ժամանակը չի սպասում, կորչում է երկու հարևան ժողովուրդներին մերձեցնելու հնարավորությունը:
Արդեն աճել է հայերի մի ողջ սերունդ, որը առավոտից մինչև երեկո լսում է այն մասին, թե ադրբեջանցիները թշնամիներ են։ Աճել է նաև ադրբեջանցիների մի ողջ սերունդ, որոնք հնարավորություն չունեն այցելել հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղում և հարակից յոթ շրջաններում  իրենց հարազատների և բարեկամների գերեզմանները։
Այո, Հայաստանի և Ադրբեջանի սահմաններից դուրս՝ երրորդ պետությունների տարածքում, մասնավորապես, Ռուսաստանում հայերը և ադրբեջանցիները ապացուցում են ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու ողջ անհեթեթությունը:
Նրանք ստեղծում են համատեղ ընտանիքներ, ընկերություն են անում, ունեն ընդհանուր բիզնես: Սակայն՝ կան նաև Լեռնային Ղարաբաղից և դրան հարակից յոթ շրջաններից վտարված հարյուր հազարավոր ադրբեջանցիներ: Կան Հայաստանում ծնված հարյուր հազարավոր ադրբեջանցիներ: Ճիշտ այնպես էլ կան հարյուր հազարավոր հայեր, որոնց համար Ադրբեջանը հանդիսանում է հայրենիք: Եւ նրանք բոլորը զրկվել են այն վայրեր վերադառնալու իրավունքից, որտեղ անցել են նրանց կյանքի լավագույն պահերը:
Այդ իրավիճակը վաղուց արդեն կարելի է, եթե չփոխել վերջնականապես, ապա գոնե իրական քայլեր կատարել այդ ուղղությամբ: Դրա համար պաշտոնական Երևանին անհրաժեշտ է քաղաքական կամք: Անհրաժեշտ է հայկական զորքերը դուրս բերել գոնե մի քանի օկուպացված շրջաններից: Այդ քայլը կվերադարձնի մեր երկրների, մեր ժողովուրդների միջև խաղաղությունը։
Ավաղ, այդ քայլը մինչ հիմա չի արվել։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը նախընտրում է միայն խոսել խաղաղության անհրաժեշտության մասին՝ այդ ուղղությամբ ոչ մի կոնկրետ քայլ չկատարելով: Իսկ ժամանակը չի սպասում: Այն աշխատում է մեր ժողովուրդների դեմ:



Читайте также

Оставить комментарий