ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ԱՄԷ ՊԵՏՆԱԽԱՐԱՐ ՍԱԻԴ ԲԻՆ ՄՈՒԲԱՐԱՔ ԱԼ-ՀԱՋԵՐԻԻ ՀԵՏ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Գաբալայում հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի պետական նախարար Սաիդ բին Մուբարաք Ալ-Հաջերիի գլխավորած պատվիրակության հետ, հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական և ռազմավարական գործընկերային հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության բարձր մակարդակից և քննարկել են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, առևտրի, ներդրումների, էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի, բարձր տեխնոլոգիաների, կրթության և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Ջեյհուն Բայրամովը պատվիրակությանը ներկայացրել է Ադրբեջանի բարենպաստ ներդրումային միջավայրը և տարածաշրջանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային նախագծերը՝ ընդգծելով ԱՄԷ ընկերությունների մասնակցության կարևորությունը Ադրբեջանում իրականացվող նախագծերին։
Հանդիպման ընթացքում նև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։

