ՄԱԿԱ ԲՈՉՈՐԻՇՎԻԼԻ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Ադրբեջանը կարևոր գործընկեր է Վրաստանի համար, և սերտ հարաբերությունները պահանջում են բարձր մակարդակի շարունակական քաղաքական երկխոսություն։Այս մասին Թուրքմենստանում լրագրողներին ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին՝ մեկնաբանելով Վրաստանի և Ադրբեջանի վարչապետներ Իրակլի Կոբախիձեի և Ալի Ասադովի վերջերս կայացած հանդիպումը։
«Մենք այս երկրի [Ադրբեջանի - խմբ.] հետ շատ կարևոր երկկողմ օրակարգ ունենք, և կարևոր է, որ մեր երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցերը քննարկվեն ամենաբարձր մակարդակով։ Ադրբեջանը կարևոր գործընկեր է Վրաստանի համար, և այս սերտ հարաբերությունները պահանջում են նաև ամենօրյա քաղաքական երկխոսություն ամենաբարձր մակարդակով», - ընդգծել է նա։

