ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՍԱՀՄԱՆԻՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նոյեմբերի 28-ին երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Հայաստան-Թուրքիա սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Հայաստանի Գյումրի քաղաքում: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։Անցկացվել են Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը:

