ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԵՏ

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հետ։
«Ուրախ եմ հանդիպելու ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի գլխավորած պատվիրակության հետ։ Քննարկեցինք հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացումը և տարածաշրջանային կապի ոլորտում նախաձեռնությունների իրականացումը։ Մենք նաև մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային և համաշխարհային առանցքային զարգացումների վերաբերյալ՝ վերահաստատելով Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության ոգին», - գրել է Հաջիևը Х էջում։


Читайте также

Оставить комментарий