ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ՈՒ ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ՝ ԳԱՐՆԱՆԸ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 8-ՐԴ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ. ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել են Երևան՝ գարնանը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:Նրա խոսքով, հրավերները դեռ ուղարկվել են բանավոր:
Արդյոք Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը կժամանեն Երևան, Միրզոյանն ասաց, որ դեռևս դետալները քննարկելու առիթ չի եղել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ՝ 8-րդ գագաթնաժողովը 2026թ. մայիսի 4-ին տեղի կունենա Հայաստանում։

