ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ ԲԵՆԹԼԻ ՈՒՆԵՆԱ, 3 ԿՆԻԿ ՈՒՆԵՆԱ, 4 ՍԻՐՈՒՀԻ ՈՒՆԵՆԱ ... ՈՒ ՈՉ ՄԵԿԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՏԱ՞. ՓԱՇԻՆՅԱՆ
Հոգևորականը Բենթլի ունենա, 3 կնիկ ունենա, 4 սիրուհի ունենա, ամեն երկրում երեխա ունենա, ու ոչ մեկին հաշվետվություն չտա՞, խելագա՞ր եք, դուք ում եք ներկայացնում, Հիսուս Քրիստոսին, այս մասին ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը։«Սա այլասերվածության կատարյալ աստիճանն է։ Սրա մասին լռե՞նք։ Կաթողիկոս կոչվածը՝ Գարեգինը, աղջիկ ունի՞, թե՞ չունի։ Էս հարցին պատասխանել է այդ մարդը, թե ոչ։ Ախպերը, որ ԿԳԲ գործակալ է, որևէ բացատրություն տվե՞լ է։ Սեռական մոլագարը եկեղեցի՞ն է, գանձագողը եկեղեցի՞ն է։ Կյանքս կդնեմ դրանցից մեր սրբությունը ազատելու համար»,- հավելեց նա։
Tert.am:

