ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԲԱՔՎՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՔԵՐԹ ԿԱՆՑԿԱՑՎԻ

Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարականի համաձայն, նոյեմբերի 8-ին Բաքվում՝ Հաղթանակի օրվա հինգերորդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթ կանցկացվի։
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը հղումով, շքերթի նախապատրաստական փորձերն անցկացվում են՝ Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի, այդ թվում՝ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների մասնակցությամբ։
Բաքվում և մայրաքաղաքի շրջակա տարածքներում անցկացվող փորձերի ընթացքում կատարվում են՝ ավիացիոն միջոցների թռիչքներ, ավտոմոբիլային միջոցների և մարտական տեխնիկայի, ինչպես նաև նավերի տեղաշարժ՝ սահմանված երթուղիներով։


Читайте также

Оставить комментарий