ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՍԿՈՒ ՊԱՇԱՐ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ՕՐԲԱՆ

Ադրբեջանը Եվրոպական Միության համար ոսկու պաշար է:
Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Կոպենհագենում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ։
«Ադրբեջանը Եվրամիության ոսկու պահուստն է, քանի որ մենք էներգիայի հետ կապված շատ դժվարություններ ունենք, իսկ Դուք շատ հարուստ եք և համագործակցում եք, կայուն և լավ ղեկավարություն ունեք, այդ պատճառով Ադրբեջանը ԵՄ-ի համար ոսկու պահուստն է»,-հայտարարել է Օրբանը:


Читайте также

Оставить комментарий