ՄԱՏԱՐԵԼԼԱ. ՄԵՆՔ ԲԱՐՁՐ ԵՆՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Մենք բարձր ենք գնահատում Իտալիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը։Azertac-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։
«Այս հարաբերությունները շարունակում են զարգանալ և ընդգրկում են բազմաթիվ ոլորտներ։ Դրանք մեծ նշանակություն ունեն նաև ապագայի համար», - ասել է Իտալիայի նախագահը։

