ԷՐԴՈՂԱՆԸ ՄԱԿ-Ի ԱՄԲԻՈՆԻՑ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱԼԻԵՎԻՆ, ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԵՎ ԹՐԱՄՓԻՆ

«Մենք սկզբից՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու կոչ ենք արել կողմերին։ Մենք ուրախ ենք, որ օգոստոսի 8-ին ձեռնարկվեցին քայլեր, որոնք հարթում են երկու երկրների միջև ամուր խաղաղության ճանապարհը»։
Այս մասին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներում՝ իր ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը:
«Ես կցանկանայի ևս մեկ անգամ շնորհավորել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ այս գործընթացում ունեցած ներդրման համար և երախտագիտություն հայտնել նրանց», - հայտարարել է Թուրքիայի առաջնորդը։
Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն ընթանում է նախատեսվածի համաձայն, հայտարարել է Էրդողանը:


Читайте также

Оставить комментарий