ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱԿ-Ի ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 60-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
ՄԱԿ-ում Ժնևում և այլ միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի Հանրապետության մշտական առաքելությունը հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանում։Այս մասին ասվում է առաքելության X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումից հետո Ադրբեջանը լայնածավալ վերականգնման, վերակառուցման և քաղաքաշինական աշխատանքներ է իրականացնում Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում։
«Մեծ վերադարձ» պետական ծրագրի շրջանակներում նախաձեռնություններ են իրականացվում սոցիալական ծառայությունների ցանց ստեղծելու, ենթակառուցվածքների զարգացման, բնակարաններով և աշխատանքով ապահովելու, ինչպես նաև հայրենի հողեր վերադարձող նախկին ներքին տեղահանված անձանց համար որակյալ բժշկական և կրթական ծառայություններ մատուցելու ուղղությամբ։ Այս ջանքերի արդյունքում ավելի քան 50 հազար նախկին ներքին տեղահանված անձինք արդեն վերադարձել են իրենց պատմական հողեր», - ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ հատուկ շեշտադրվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում գրանցված զգալի առաջընթացը։ Նշվում է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահի ներկայությամբ, ստորագրվել է համատեղ հռչակագիր՝ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի մասնակցությամբ, որը հիմք է հանդիսացել երկկողմ հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար։ «Համատեղ հռչակագրի հիմնական դրույթներից մեկը երկու երկրների միջև տրանսպորտային և հաղորդակցության ուղիների բացման պարտավորությունն է։ Սա օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ավելի լայն աշխարհագրական տարածքին։ Բացի այդ, Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են «Խաղաղության և երկկողմ հարաբերությունների մասին» համաձայնագրի նախագիծ, որը սահմանում է բարեկամական, բարիդրացիական հարաբերությունների ձևավորման չափանիշները։ Մենք կոչ ենք անում անդամ պետություններին աջակցել այդ ջանքերին», - ընդգծվում է հայտարարության մեջ։

