ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ՝ ՇՀԿ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԸ
Հնդկաստանը հերքել է այն տեղեկությունները, որ Դելին Չինաստանի Տյանցզին քաղաքում վերջերս կայացած գագաթնաժողովի ժամանակ արգելափակել է Ադրբեջանի անդամակցության հայտը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ):Հնդկաստանի ԱԳՆ-ում պարզաբանել են, որ ժամանակային սահմանափակումների պատճառով է Ադրբեջանին և Հայաստանին անդամ պետություններ ընդունելու անհնարինությունը:
«Ժամանակային սահմանափակումների պատճառով անդամ պետությունները չկարողացան որոշում կայացնել այս հարցի վերաբերյալ Տյանցզինում։ Հարցը դեռևս քննարկման փուլում է խմբի կողմից», - ասել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։

