ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀՈՐԱԴԻԶ-ԱՂԲԵՆԴ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ 84%-Ը

Ավարտվել է Հորադիզ-Աղբենդ երկաթուղային գծի նախագծման աշխատանքների 84%-ը և շինարարամոնտաժային աշխատանքների 67%-ը։
Այս մասին հայտնել են «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ից:
Տեղեկատվության համաձայն, գծի 75-106 կմ հատվածում ներկայումս ընթանում են հողային աշխատանքներ և ինժեներական կառույցների շինարարություն։
Նախագծի շրջանակներում նախատեսում է Յուխարը Մարջանլը, Շուքյուրբեյլի, Սոլթանլը, Գումլագ, Հաքարի, Մինջիվան, Բարթազ և Աղբենդ կայարանների կառուցում։ Բացի այդ, երկաթգծի վրա կկառուցվի 40 կամուրջ, 26 ճանապարհային անցում, 4 թունել, ընդհանուր առմամբ՝ 553 ինժեներական կառույց։


Читайте также

Оставить комментарий