ԱԴՐԲԵՋԱՆՆ AZAL-Ի ԻՆՔՆԱԹԻՌԻ ԽՈՑՈՒՄԸ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՀԱՐՁԱԿՈՒՄ. ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ

Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ամերիկյան Fox News հեռուստաալիքին՝  խոսելով նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների և 2024 թվականի դեկտեմբերին «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության 8243 չվերթի ինքնաթիռի կործանման մասին:
Նա նշել է, որ Ադրբեջանը սա չի համարում դիտավորյալ հարձակում:
«Մեր միակ պահանջը խոցման փաստի ճանաչումն էր, հանցագործության մեղավորների պատժումը և փոխհատուցման լրիվ վճարումը», - հավելել է Ալիևը:
Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության Embraer 190 ինքնաթիռը 2024-ի դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի արևմտյան Ակտաու քաղաքի մոտակայքում: Ընկերությունը հայտնել է, որ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ: Նրանցից 32-ն է ողջմնացել:
Ալիևը հայտարարել է, որ ինքնաթիռը վնասվել է Գրոզնի քաղաքի մոտակայքում արտաքին հարվածից, ինչը հանգեցրել է կառավարման կորստի: Հուլիսին նա ասել էր, որ Ադրբեջանը պատրաստում է փաստաթղթեր՝ միջազգային դատարաններ ներկայացնելու Ռուսաստանի դեմ՝ կապված ավիավթարի հետ:


Читайте также

Оставить комментарий