ԷՐԴՈՂԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՆ, ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ ՆԵՐԴՐՈՒՄ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը ներդրում են կատարում տարածաշրջանային անվտանգության գործում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ վրացի գործընկեր Միխայիլ Կավելաշվիլիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նաև ընդգծել է տարածաշրջանային գործընթացներում եռակողմ մեխանիզմի կարևորությունը:
«Թուրքիան և Վրաստանը կշարունակեն ուս-ուսի աշխատել համագործակցության, խաղաղության և զարգացման համար՝ թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ դրանից դուրս», - նշել է Էրդողանը։


Читайте также

Оставить комментарий