ԲԱՔՈՒՆ ՀԵՐՔՈՒՄ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Պաշտոնական Բաքուն հերքում է Հայաստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, որի համաձայն իբր ադրբեջանական զորքերը կրակել են Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրի մերձակայքում աշխատող շինարարական տեխնիկայի ուղղությամբ։«Միջդիրքային ճանապարհների շինարարության վրա աշխատող էքսկավատորի վրա արձակված կրակոցների մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում», - հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։

