ԱԳՆ. ԻՐԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՏ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
Իրանը հրաժարվում է ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչություններին տեղեկատվություն տրամադրել ձերբակալված և կալանավորված Ադրբեջանի քաղաքացիների մեծամասնության մասին։Այս մասին ի պատասխան Իրանի դիվանագիտական ներկայացուցչության մեղադրանքներին հաետարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:
«Ադրբեջանի քաղաքացիներին շատ դեպքերում թույլ չեն տալիս հանդիպել և հեռախոսային կապ հաստատել դիվանագետների և ընտանիքի անդամների հետ, ինչպես նաև դիմումներ ներկայացնել՝ պատժի մնացած մասն Ադրբեջանում կրելու համար», - նշել է Հաջիզադեն։

