ԻՍՐԱՅԵԼՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՐԿԻՆ ԿԲԱՆԱԿՑԵՆ ԲԱՔՎՈՒՄ. «ԱԼ-ՀԱԴԱԹ»
Իսրայելն ու Թուրքիան ակտիվ կապի մեջ են սիրիական ճգնաժամի հարցով:Սաուդյան Արաբիայի «Ալ-Հադաթ» հեռուստաալիքը՝ իրազեկ աղբյուրներին հղումով, հաղորդում է, որ Իսրայելի և Դամասկոսի վարչակազմի միջև անվտանգության հարցերի շուրջ շփման գիծը վերականգնվել է ԱՄՆ-ի և Թուրքիայի հովանու ներքո։
Հեռուստաալիքի տվյալներով՝ իսրայելական պատվիրակությունը շուտով կժամանի Բաքու՝ սիրիական կողմի հետ համաձայնագրերը վերջնականապես հաստատելու համար։
Միևնույն ժամանակ, աղբյուրները նշում են, որ Իսրայելը մտադիր չէ հրաժարվել սիրիական տարածքում հարվածներից։
Թել Ավիվը նաև պահանջում է Սիրիայի հարավում լայն ապառազմականացված գոտու ստեղծում և պնդում է բուֆերային գոտում մշտական ներկայության վրա։

