ԹՐԱՄՓ՝ ՀԱՅԱՍՏԱՆ, ԱԴՐԲԵՋԱՆ, ՄԵՆՔ ՀՐԱՇՔ ԵՆՔ ՍՏԵՂԾԵԼ ԱՅՆՏԵՂ
Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ, նրա ելույթը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով։
«Հայաստան, Ադրբեջան, մենք հրաշք ենք ստեղծել այնտեղ, և այն (խաղաղության համաձայնագիրը) արդեն մոտ է նպատակին», - նշել է ամերիկացի առաջնորդը։

