ԳՈՒՐԲԱՆԳՈՒԼԻ ԲԵՐԴԻՄՈՒՀԱՄԵԴՈՎԸ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆ

Թուրքմենստանի «Խալք Մասլահաթի» նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը այցով ժամանել է Ադրբեջան։
Report-ի փոխանցմամբ, Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, պատվո պահակախումբ է կանգնեցվել պատվո հյուրի պատվին։
Բերդիմուհամեդովին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովը և այլ պաշտոնատար անձինք։
Այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները։
Ակնկալվում է, որ այցի շրջանակներում Գուրբանգուլի Բերդըմուհամեդովը կայցելի Ղարաբաղ։


Читайте также

Оставить комментарий