ՖՈՆ ԴԵՐ ԼԵՅԵՆ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԿԵՏ Է
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ՝ Ադրբեջանի հետ խաղաղության հնարավորինս շուտ ստորագրման հույս է հայտնել։«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը շրջադարձային կետ է, որը վերջ է դնում տասնամյակներ շարունակվող թշնամանքին։ Եվ ես հույս ունեմ, որ պայմանագիրը կստորագրվի որքան հնարավոր է շուտ», - ասել է ֆոն դեր Լեյենը։

