«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔ» ԾՐԱԳԻՐԸ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՌԱՋԻԿԱ 3-4 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
«Զանգեզուրի միջանցք» ծրագիրը նախատեսվում է իրականացնել առաջիկա 3-4 տարվա ընթացքում։ Ինչպես հաղորդում է Anadolu-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։Նրա խոսքով, «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը Թուրքիան կապելու է թյուրքական աշխարհի հետ:
«Ե'վ Ադրբեջանը, և' Թուրքիան շարունակում են աշխատանքը նախագծի իրականացման ուղղությամբ»,- նշել է նա։

