ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ «ԱՆԱՏՈԼԻԱԿԱՆ ՓՅՈՒՆԻԿ-2025» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Թուրքիայի Կոնիա քաղաքում մեկնարկել են՝ «Անատոլիական Փյունիկ-2025» միջազգային որոնողափրկարարական զորավարժությունները։Այս մասին հաղորդում է Թուրքիայի Ազգային պաշտպանությունը։
Տեղեկատվության համաձայն, Թուրքիայից բացի, զորավարժություններին մասնակցում են նաև՝ Ադրբեջանը, ԱՄՆ-ն, Գերմանիան, Բոսնիան և Հերցեգովինան, Իտալիան, Կատարը, Ռումինիան, Սլովակիան և Սաուդյան Արաբիան։
Զորավարժությունները կշարունակվեն մինչև այս ամսվա 23-ը։
Նշենք, որ ադրբեջանական բանակի զինծայողները և ավիացիոն միջոցները մայիսի 8-ից գտնվում են Թուրքիայի Կոնիա քաղաքում՝ մասնակցելու «Անատոլիական Փյունիկ-2025» միջազգային որոնողական-փրկարարական զորավարվարժություններին։
Միջազգային զորավարժություններում, որոնց մասնակցում են տարբեր երկրներից ժամանած զինծառայողներ, մեր երկիրը ներկայացնում են՝ Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի անձնակազմի խումբը և Սու-25-ի գրոհայինները:

