ՄԱՍՈՒԴ ՊԵԶԵՇԿՅԱՆ. ՄԵՆՔ ՄԻՇՏ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները և պաշտպանում ենք Հայաստանը նրա իրավունքների շրջանակներում։
Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկյանը AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ խոսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին։
«Մենք փորձում ենք ապահովել, որ երկու կողմերն էլ ապրեն խաղաղության մեջ՝ բարիդրացիության սկզբունքների հիման վրա և աջակցեն միմյանց», - նշել է Իրանի նախագահը։
Պեզեշկյանը նշել է, որ Իրանը նպաստել է Ադրբեջանի հիմնական մասի և Նախչըվանի միջև ցամաքային կապի ստեղծմանը:


Читайте также

Оставить комментарий