ՓԱՇԻՆՅԱՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ «ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐ-ՈՒԶՈՒՐՊԱՏՈՐՆԵՐ» ԱՆՎԱՆԵՑ

Փաշինյանը նշել է, որ «2018-ի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել Ժողովրդին», իսկ ինքն «ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն» է և «Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա»:
Մի քանի օր է՝ երկրորդ ու երրորդ նախագահների թիմակիցները հրապարակային առճակատմամբ հարցեր են պարզում, գլխավորը՝ ո՞վ բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության, ինչպե՞ս ընդվզող մի խումբ վերածվեց լայն զանգվածի, ի՞նչ կլիներ, եթե Սերժ Սարգսյանն իր խոստումը կատարեր ու 2018-ին երրորդ անգամ չառաջադրվեր:
Նիկոլ Փաշինյանը հարցերին նաև հարցով է արձագանքել․ - «Դուք ասեք ձե՞զ ով է ժամանակին իշխանության բերել՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը երբեք չստացած այ ընտրակեղծարար-ուզուրպատորներ»:
Փաշինյանի այս հայտարարությանը Քոչարյանի ու Սարգսյանի թիմակիցները դեռ չեն արձագանքել։
Անկախ Փաշինյանին իշխանության բերողի փնտրտուքների արդյունքից՝ կողմերը վստահեցրել են՝ իրենց օրակարգում գլխավոր հարցը Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, գրում է «Ազատությունը»: