ԻՇԽԱՆ ՎԵՐԴՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆ Է ԽՆԴՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՑ

Հայ քաղաքացիական ակտիվիստ և բլոգեր Իշխան Վերդյանը դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով։
Այս մասին նա գրել է իր թելեգրամյան ալիքում։
«Հայաստանում իմ դեմ քրեական գործ է հարուցվել՝ Ղարաբաղը հրապարակայնորեն Ադրբեջան ճանաչելու համար։
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ինձ ցմահ ազատազրկել՝ Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանության փոխադարձ ճանաչման օգտին հանդես գալու, ինչպես նաև «արցախ» քվազիպետության և դրա հետ կապված ամեն ինչի մասին քննադատական հայտարարությունների համար։
Տեղեկացնեմ նաև, որ իմ վերադարձը Հայաստան անխուսափելիորեն կհանգեցնի իմ ձերբակալությանը, իսկ իմ նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը փակում է իմ բոլոր ճանապարհները, բացի Հայաստանի բանտից»,- իր կոչում, մասնավորապես, գրում է Իշխան Վերդյանը։
«Ներկա իրողությունների և հաշվեհարդարի սպառնալիքի պատճառով իմ քաղաքացիության երկիր վերադառնալու անհնարինության լույսի ներքո, խնդրում եմ ինձ քաղաքական ապաստան տրամադրեք Ադրբեջանում»։


Читайте также

Оставить комментарий


0