ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԱՐՏԱԴՐՈՂՆ Է
Բաքուն մեղադրում է Հայաստանին Հարավային Կովկասում ականների խոշորագույն արտադրողը լինելու համար։ Այդ մասին նախագահ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն է գրառում արել Х-ի իր էջում, հրապարակելով վիճակագրություն, որի համաձայն 2020-ի պատերազմից մինչ օրս Ադրբեջանում ականների զոհ է դարձել 383՝ այդ թվում 70 մարդ զոհվել է, 313 բնակիչ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։«Հայաստանը պատասխանատվություն է կրում սրա համար պետական մակարդակով», - գրել է Հաջիևը։

