ԽՈՋԱԼՈՒ ՔԱՂԱՔՈՒՄ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ ԿՍՏԵՂԾՎԻ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել՝ «Խոջալու քաղաքում՝ Խոջալուի ցեղասպանության հուշահամալիր ստեղծելու մասին»։Փաստաթղթի համաձայն, օկուպացիայից ազատագրված տարածքների վերակառուցման և վերականգնման համար՝ Ադրբեջանի 2025 թվականի պետական բյուջեով՝ նախատեսված միջոցներից 18,3 մլն մանաթ կհատկացվի մշակույթի նախարարությանը՝ հուշահամալիրի ստեղծման համար։

