ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆ. «ԵՍ ՑՆՑՎԱԾ ԷԻ, ԵՐԲ ԿԱՐԴԱՑԻ ԽՈՋԱԼՈՒԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
Ես ցնցվեցի, երբ կարդացի Խոջալուի ցեղասպանության մասին։ Տարակուսելին այն է, որ Հայաստանը հերքում է դա։Այս մասին Իլինոյս նահանգում Խոջալուի ցեղասպանության տարելիցին նվիրված «Անցյալի և ապագայի միջև կամուրջ» 2-րդ միջազգային գիտաժողովում ասել է ԱՄՆ պաշտպանության ազգային համալսարանի դոցենտ Սթիվեն Բրուքսը։
«Խոջալուի ցեղասպանությանը նվիրված գիտաժողովում իմ ելույթը բարոյական տեսությունների մասին էր, որոնք փորձում են բացատրել բարին ու չարը:
Չնայած այս բոլոր տեսություններին, ես դեռ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում», - ասել է Սթիվեն Բրուքսը։
Նա նշել է, որ էթիկական արժեքներ և ազգային ինքնություն ունեցող ժողովուրդը երբեք նման հանցագործություն չի գործի ուրիշի նկատմամբ։

