ԲՐԱՅԶԱ. ԹՐԱՄՓԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՀՈՅԱԿԱՊ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

Եթե Թրամփը ցանկանում է խաղաղարար լինել, սա հոյակապ հնարավորություն է նրա համար։
Այս մասին Vesti.az-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան։
Նա նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են համաձայնության։
«Բայց Փաշինյանն էլ լուրջ քաղաքական դիմադրություն ունի։ Հուսով եմ, որ Թրամփը կցանկանա իր ներդրումը ունենալ։ Կտեսնենք։ Առայժմ նա կենտրոնացած է Վաշինգտոնում իր հզորության ամրապնդման վրա և առաջնահերթություն է տալիս Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղությանը», - նշել է նա։


Читайте также

Оставить комментарий