ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ

Ինչպես հայտնում է Irevanaz.com-ը, այս մասին ասվում է Համայնքի հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ սոցիալական ցանցերում տարածվել են կադրեր, որոնցում բլոգերը ֆիքսել է Երևանի Թեփեբաշի թաղամասում գտնվող պատմական ադրբեջանական մզկիթի ավերակները։
«Այս կադրերից պարզ է դառնում, որ մզկիթը այժմ վերածվել է ոգելից խմիչքների օգտագործման վայրի։ Սա բացահայտ սադրանք է, որը վիրավորում է ադրբեջանական ժողովրդի կրոնական և մշակութային արժանապատվությունը։
Ներկայիս Հայաստանի տարածքում ադրբեջանական մշակութային հուշարձանների և ադրբեջանական ժողովրդի մշակութային հետքերի կանխամտածված ոչնչացումը միջազգային իրավունքի, այդ թվում՝ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան որոշումների կոպիտ խախտում է։ Հայաստանի այս գործողությունները լուրջ խոչընդոտ են ստեղծում տարածաշրջանում խաղաղության և հաշտեցման հասնելու համար։
Մենք Հայաստանի կառավարությունից պահանջում ենք անհապաղ կատարել իր պարտավորությունները՝ վերականգնելու և պաշտպանելու ադրբեջանական ժողովրդին պատկանող բոլոր ոչնչացված կամ կեղծված մշակութային հուշարձանները»,- ընդգծվում է հայտարարության մեջ։