ԱՂԴԱՄՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Աղդամ քաղաքում ընթանում է Աղդամի 210 մահճակալանոց շրջանային կենտրոնական հիվանդանոցի շինարարությունը։Հիվանդանոցային համալիրը բաղկացած կլինի հիմնական 4 հարկանի շենքից, ինֆեկցիոն հիվանդությունների և հեմոդիալիզի մասնաշենքերից, հիգիենայի և համաճարակաբանության կենտրոնից, դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի բաժիններից և շտապօգնության կայանից։
Ամբուլատոր բաժինը բաղկացած կլինի խորհրդատվական և մանկական պոլիկլինիկայից, ճառագայթային, ֆունկցիոնալ ախտորոշման, ֆիզիոթերապիայի և բժշկական վերականգնողական բաժանմունքներից, կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայից և դեղատնից։

