ԱՐԱԶ ԳԵՏԻ ՎՐԱՅՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԿԱՄՐՋԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԱՐՏՎԻ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԳԱՐՆԱՆԸ

Իրանա-ադրբեջանական սահմանին Արազ գետի վրայով ճանապարհային կամրջի շինարարությունը կավարտվի այս տարվա գարնանը։
Այդ մասին, ինչպես հաղորդում է ԻՌՆԱ-ն, հայտարարել է Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադիղը՝ Բաքվի և Թեհրանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստի ժամանակ։
Նախարարը խոսեց նաեվ Զանգիլանի շրջանի Աղբենդ բնակավայրից սկսվող և Իրանի տարածքով Ջուլֆա տանող ճանապարհի մասին։
Սադիգը նաև ընդգծել է, որ Աստարայի տերմինալը ծառայում է երկրների միջև առևտրային հարաբերությունների ինտենսիվ զարգացմանը։


Читайте также

Оставить комментарий