ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ՇԵՀԻԴՆԵՐԻ ԾԱՌՈՒՂՈՒՄ

Այս մասին նշվում է՝ Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության սոցիալական ցանցի էջում։
«Այս սգո օրը Ադրբեջանում ԵՄ դեսպան Պյոտր Միխալկոն՝ կազմակերպության անդամ երկրների դեսպանների հետ միասին հարգել է՝ 1990 թվականի հունվարի իրադարձությունների զոհերի հիշատակը և ծաղիկներ դրել նրանց շիրիմներին՝ Բաքվի Շեհիդների ծառուղում»,- ասվում է հրապարակման մեջ։
«Խոր վշտով ցավակցություն եմ հայտնում՝ 35 տարի առաջ այս ողբերգության ժամանակ զոհվածների ընտանիքներին և մերձավորներին։ ԵՄ-ն հավատարիմ է մնում՝ Հարավային Կովկասում և աշխարհում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդմանը»,- հայտարարել է Միխալկոն։