ՆԱՏԱԼԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԿՆՔԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ՀԵՏ
Լսում էի պարոն Արարատ Միրզոյանի հարցազրույցը, և ուշադրությունս կանգ առավ կարևոր մեկ մտքի վրա։ Պարոն նախարարը` ի պատասխան «Ինչպիսին կլինեն Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները», պատասխանեց, որ Հայաստանը հարաբերություն է ստեղծում ԱՄՆ պետության հետ, այլ ոչ թե փոփոխվող վարչակարգերի։
Ես սա համարում եմ փայլուն պետականամետ մոտեցում, բայց ցանկանում եմ այս կապակցությամբ մի կարևոր բան ասել։
Ադրբեջանը պնդում է, ու Հայաստանը պիտի փոխի Սահմանադրությունը, իսկ վարչապետ ասում է, որ ՍԴ-ն թույլ է տալիս գործող սահմանադրությունը չփոխելով` կնքել խաղաղության պայմանագիր։
Սակայն Ադրբեջանը պարզաբանում է, որ ներկայիս ՍԴ-ն ենթարկվում է ներկայիս իշխանություններին, մինչդեռ եթե Հայաստանում իշխանության գան ներկայիս ընդդիմությունը, ապա նրան ենթարկվող ՍԴ-ն կչեղարկի արդեն կնքված խաղաղության պայմանագիրը։
Սա է խնդիրը։ Վերադառնալով պարոն Միրզոյանի դարձվածքին, Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել Հայաստան պետության հետ, այլ ոչ թե Փաշինյանի վարչակարգի հետ։ Սահմանադրությունը, որում կա ակնհայտ ձևակերպված տարածքային պահանջ, Հայաստանի պետության հիմնաքարն է, անկախ նրանից, թե Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ինչպես է այն վերծանում։
Սա է դիտարկումս։ Այսպես եմ ես ընկակում ադրբեջանական կողմին, ու իմ ընկեր ադրբեջանցի քաղաքագետները կարող են հաստատել, որ ես ճիշտ եմ։