ՕԲՅԵԿՏԻՎ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԻՆՔՆԱԹԻՌԻ «ՍԵՎ ԱՐԿՂԵՐԸ» ԲՐԱԶԻԼԻԱ ՏԵՂԱՓՈԽԵԼՆ ԱՄԵՆԱՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄՆ ԷՐ. ՏՈԿԱԵՎ

«Կառավարական հանձնաժողովը որոշել է սև արկղերն ուղարկել Բրազիլիա՝ վերծանման, որտեղ արտադրվել է օդանավը։ Վստահ եմ, որ սա միակ ճիշտ որոշումն է՝ օբյեկտիվ ու անաչառ հետաքննություն անցկացնելու համար», - հայտարարել է Տոկաևը։
Ավելի վաղ Բրազիլիայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Ադրբեջանի, Ռուսաստանի և Ղազախստանի մասնագետները Բրազիլիայում կմասնակցեն ինքնաթիռի սև արկղերի վերծանմանը։
Բաքվից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ին՝ Ղազախստանի տարածքում, 38 մարդ զոհվել է, 29-ը վիրավորվել։