ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ «3+3» ՀԱՐԹԱԿԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Վրաստանը չի մասնակցի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք «3+3» հարթակի երրորդ հանդիպմանը։
«Վրաստանը վաղուց հայտարարել է՝ այս ֆորմոտով չի աշխատում», - ռուսական ՏԱՍՍ-ին հայտնել են Վարաստանի արտաքին գործերի նախարարությունից։
«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։
Վրաստանը մինչ այս չի մասնակցել հանդիպումներից և ոչ մեկին՝ պատճառաբելով Ռուսաստանի հետ հակասությունները։


Читайте также

Оставить комментарий