ԹՈՒՐՔ ՆԱԽԱՐԱՐԸ ՆՇԵԼ Է, ՈՐ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ՇՈՒՐՋ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԿԱ

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային:
GDH TV-ին տված հարցազրույցում նա մասնավորապես նշել է. «Զանգեզուրի միջանցքը Բաքու-Թբիլիսի-Կարս գծի այլընտրանքն է կամ երթուղի, որը մեծացնելու է դրա թողունակությունը։ Սա մի նախագիծ է, որը մենք կազմել ենք որպես Կասպիցով անցնող Ադրբեջանից դեպի Հայաստան կամ Իրան, այնտեղից էլ Նախչըվան և Դիլուջու, Իգդիր, Կարս գնացող գիծ։ Ադրբեջանական կողմի կարևոր հատվածները կառուցվել են, Նախչըվանի կողմում առկա գծի վերականգնման աշխատանքները սկսվելու են, Թուրքիայի կողմի 224 կմ-ի տենդերն անցկացրել ենք, հաջորդ տարի ենք սկսելու»։
Պատասխանելով այն հարցրին՝ Իրանո՞վ, թե՞ Հայաստանով է անցնելու այն, Ուրալօղլուն  նշել է, որ այդ բանակցություններն ադրբեջանական կողմն է վարում: Ըստ պաշտոնյայի՝ սկզբում Իրանի դեպքում բավականին առաջընթաց էր գրանցվել, ապա պնդել է, թե վերջին օրերին հայկական կողմի հետ կապված զարգացում կա։
«Կարծում եմ առաջիկա գործընթացում դա էլ կհստակեցվի, և ամենակարճ ճանապարհով Ադրբեջանին և հետևապես թյուրքական աշխարհին կկապվենք»,- ընդգծել է թուրք նախարարը։


Читайте также

Оставить комментарий