ԲԵԼԱՌՈՒՍԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՉԷ 3-ՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՄ. ԼՈՒԿԱՇԵՆԿՈ

«Մենք չենք խախտում միջազգային իրավունքի ոչ մի նորմ, մենք բարեկամություն չենք անում ընդդեմ երրորդ երկրների, մենք մեր գործն ենք անում՝ հանուն մեր ժողովուրդների», - ասել է Լուկաշենկոն Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը։
Նա հավելել է, որ Մինսկի և Բաքվի հարաբերություններում փակ թեմաներ չկան։
Լուկաշենկոն այսօր հաստատել է, որ մեկնելու է Ադրբեջան, որտեղ նոյեմբերին կանցկացվի COP29 կլիմայական համաժողովը։