Ժերար Լիբարիտյան. «Փորձագետները հաշվարկներ կատարելով, նախապատվությունը տալիս են Ադրբեջանին»

irevanaz.comԿովկասյան տարածաշրջանը հնագույն պատմություն ունի: Որպես կանոն, այդ տարածաշրջանի այս կամ այն մասում առաջացած խնդիրը հետագայում ամբողջությամբ ընդգրկում է այն: Այդ հակամարտությունների պատճառն այն է, որ Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի բնակիչներն իրենց տարածաշրջանը չեն դիտարկում որպես մեկ ամբողջական: Այդ երկրները դեռևս դրսում են ուժեր փնտրում իրենց ներքին խնդիրները լուծելու  համար:
Եթե խորհրդային շրջանում կովկասյան հանրապետությունները Մոսկվան դիտարկում էին որպես ուժ՝ իրենց խնդիրները լուծելու համար, ապա այսօր նրանք որպես ուժ, Մոսկվայի հետ մեկտեղ տեսնում են նաև Վաշինգտոնին ու Բրյուսելին: Կովկասյան երկրները շարունակում են իրենց ապագան կապել այդ տարածաշրջանից դուրս տեղակայված երկրների հետ: Կովկասում առկա էական խնդիրներից մեկը՝ այդ տարածաշրջանի երկրների պետական անկախության վերականգնումից հետո, նրանց վարչական սահմաններին վերաբերող հարցերում պարզության բացակայությունն էր: Բնականաբար, նման իրավիճակը բերեց հակամարտությունների առաջացմանը: Այսպիսով, Մեծ տերությունների կողմից սկսված «Սառը պատերազմը» Կովկասի երկրների համար փոխարինվեց լոկալ պատերազմներով: Կարելի է միանշանակ ասել, որ տարածաշրջանի երկրները իրենց անկախության առաջին օրերից դիտավորյալ, կամ անգիտակցաբար շատ մեծ սխալներ թույլ տվեցին, հրաժարվելով աջակցել միմյանց՝ նրանք սկսեցին դաշնակիցներ որոնել տարածաշրջանից դուրս:
Հարավկովկասյան տարածաշրջանը զարգացման հայեցակարգի կարիք ունի: Այդ հայեցակարգը պետք է իր մեջ ներառի՝ տարածաջրջանում առկա բոլոր հակամարտությունների՝ հատկապես ղարաբաղյան հակամարտության  կարգավորումը: Կարծում եմ, որ ղարաբաղյան խնդիրը միայն Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությունը չէ: Դրանում ներգրավված են ևս 2-3 պետություններ: Այդ հակամարտության կողմերից յուրաքանչյուրը իր պատմական անցյալից օգտագործում է միայն այն փաստերը, որոնք համապատասխանում են նրա շահերին: Հայաստանը՝ Վրաստանի ու Ադրբեջանի համեմատ ավելի թույլ երկիր է: Ադրբեջանի զարգացումը մշտական բնույթ է կրելու: Վրաստանն իր հերթին նույնպես զարգանալու է՝ նույնիսկ նրա կազմում Աբխազիայի ու հարավային Օսիայի բացակայության պարագայում: Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք դիտարկվել են տարբերակներ, որոնց դեպքում Հայաստանը կարող էր զարգասնալ և վերածվել նորմալ երկրի: Սակայն դրան խոչընդոտել էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ հակամարտությունների առկայությունը: Իրողությունը այն է, որ զարգացման կարելի է հասնել միայն հարևան պետությունների հետ լավ հարաբերությունների առկայության դեպքում: Այդ առումով, խաղաղության հաստատումը կարևոր նշանակություն ուներ Հայաստանի համար: Սակայն  հայաստանում որոշ ուժեր Լևոն Տեր-Պետրոսյանին 1997 թվականին ստիպեցին հրաժարական տալ:
Լիպարիտյանի կարծիքով, հակամարտության կողմերը պետք է հաշվի առնեն, որ նրանք քիչ ժամանակ ունեն՝ հակամարտության կարգավորման համար: Սակայն, այսպես, թե այնպես, այսօր ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին:
Սակայն հաշվարկները միշտ չէ, որ ճիշտ են լինում: Ադրբեջանական կողմը կարող  է ասել՝ մենք ունենք նավթ, հզոր բանակ և այլն: Սակայն Ադրբեջանը չգիտի, թե ինչպես, կընթանան գործընթացները հետագայում, ինչով կավարտվի նոր պատերազմը: Փորձագետները հաշվարկներ կատարելով, նախապատվությունը տալիս են Ադրբեջանին: Սակայն Լեռնային Ղարաբաղում հայերի նոր սերունդ է ձևավորվում: 30 տարեկան մարդիկ իրենց չեն հիշում Ադրբեջանի կազմում: Ադրբեջանն ու Հայաստանը պետք է մշակեն այնպիսի բանաձև, որը կարողանա ապահովել տարծաշրջանի զարգացումը: Չէ որ հակամատության առկայությունը նվազեցնում է ժողովրդավարության մակարդակը, ինչը խոչընդոտում է զարգացմանը: Այս երկրները  պետք է գտնեն խաղաղության բանաձևը: Խաղաղության հասնելու գլխավոր նախապայմանն այն է, որ բոլոր կողմերը գնան զիջումների: Չէ որ Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հրադադարի ռեժիմը ժամանակավոր է: Ես չեմ հավատում հակամարտության միջնորդներին, նախապատվությունը տալիս եմ անմիջական բանակցություններին:
Ժերար Լիպարիտյան,
Միչիգանի համալսարանի պրոֆեսոր:



Читайте также

Оставить комментарий