ՌՈՒՍ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՀԱՆԵԼ ԻՐԵՆՑ ԴԻՐՔԵՐԸ ԶԱՆԳԵԶՈՒՐԻՑ

Հայաստանում ռուս սահմանապահները սկսել են հանել իրենց դիրքերը Զանգեզուրից։ Նրանք սկսել են փակել շարժական տեղակայման կետերը Գորիսի տարածքում։
Նրանք այս տարածքում հաստատվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից Ռուսաստանի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել Է մայիսի 8–ին Մոսկվայում երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ:


Читайте также

Оставить комментарий