ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՆԱՏՕ-Ի ՄԻՋԵՎ ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՍՏԱՏՎԵԼ․ ԿՈԼՈՄԻՆԱ

Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել։
Այս մասին X-ում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
Նշելով, որ Ադրբեջանն արդեն 30 տարի ՆԱՏՕ-ի գործընկերն է, Կոլոմինան ընդգծել է, որ կողմերի միջև ակտիվ քաղաքական երկխոսություն է ընթանում:
«Այդ ժամանակից ի վեր մենք փոխշահավետ գործընկերություն ենք հաստատել ակտիվ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության միջոցով։
Հատկապես ողջունում ենք Ադրբեջանի ներդրումը դաշինքի խաղաղապահ առաքելություններում», - հավելել է Կոլոմինան։


Читайте также

Оставить комментарий