ՀՀ ՊՆ-Ն ՍԿՍԵԼ Է ԿԻՐԱՆՑ ԵՎ ԽԵՅՐԵՄԼԻ ԳՅՈՒՂԵՐԻ ՀԱՏՎԱԾԻ ԱԿԱՆԱԶԵՐԾNՒՄԸ. ՆԳՆ
![](/uploads/posts/2024-05/1714630073_kirants-413.jpg)
«ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար:
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն, ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար», - ասված է հայտարարության մեջ: