ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԱԾ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

«Սահմանի պահպանության հարցն ամբողջությամբ իրականացնելու են Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, որովհետև սահմանապահ զորքերի մանդատն է իրականացնել ՀՀ սահմանի պահպանությունը։
Այսինքն՝ այդ հատվածում՝ սահմանի վրա, մենք ՊՆ դիրքեր չենք ունենա», - նշեց վարչապետը։
«Այո, կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գա, և այդ դիրքը դուրս է գալիս, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։
Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ: